14:10  ,  18 փետրվարի, 2017

Էդգար Մալաքյանի գոլը «Ստալին» փրկել է պարտությունից

Ուկրաինական «Ստալը» Թուրքիայում ավարտին մոտեցող հավաքի հերթական ստուգողական խաղում մրցել է «Չերկասկի Դնեպրի» հետ եւ բավարարվել ոչ ոքիով՝ 1:1:

«Ստալի» պատասխան գոլը 63-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Մալաքյանը, որը մասնակցել է ամբողջ խաղին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը նույն օրը մասնակցել է «Ստալի» մյուս ընկերական խաղին: Մրցակիցը եղել է ուզբեկական «Նեֆթչին», որի դեմ խաղն ավարտվել է 2:2 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում