22:20  ,  17 փետրվարի, 2017

Չեմպիոնների լիգա. Արյեն Ռոբենը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն խաղացող, ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում:

1/8 եզրափակիչի առաջին խաղում 33-ամյա հոլանդացին գեղեցիկ հարվածով բացել էր հաշիվը Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում: «Բավարիան» հաղթել էր 5:1 հաշվով: Ռոբենը ստացել է ձայների 38 տոկոսը:

Հաջորդ տեղերում են Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման՝ 24 տոկոս, պորտուգալական «Բենֆիկայի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնը՝ 23 տոկոս, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան՝ 15 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս