ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդներին:
Քառյակում տեղ են գտել՝ Ալեքսանդր Լակազեթը («Լիոն»), Էդին Ջեկոն («Ռոմա»), Չենկ Տոսունը («Բեշիկթաշ») ու «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որի հեթ-տրիկի շնորհիվ անգլիական ակումբը 3:0 հաշվով հաղթել էր ֆրանսիական «Սենթ Էթյենին»:
Քվեարկությունը կավարտվի փետրվարի 17-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում