20:40  ,  15 փետրվարի, 2017

Նեյմար. Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալը դարձավ գրեթե անլուծելի խնդիր

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կանխատեսել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ից 0։4 հաշվով կրած պարտությունից հետո Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը կատալոնական ակումբի համար կլինի գրեթե անհնար։

«Մեր թիմի համար տիպիկ հանդիպում չէր, եւ այսպիսի պարտությունը դժվար է մարսել։ Սակայն ՊՍԺ-ն արժանի էր այդ հաջողությանը։ Նրանք գերազանց խաղացին, համարձակ մոտենում էին մեր դարպասին եւ շատ լավ գոլեր խփում։

Այժմ պետք է մտածենք պատասխան հանդիպման մասին։ Տեսնենք, կհաջողվի՞ փոխել դրությունը։ Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելը շատ բարդ կլինի, գրեթե անլուծելի խնդիր է, սակայն մենք դա չենք կարող բացառել»,- Նեյմարի խոսքը մեջբերում է AS-ը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» - ՊՍԺ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում