17:52  ,  14 փետրվարի, 2017

23-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսը մրցումների ժամանակ խմել է դեղամիջոց էպիլեպսիայի դեմ

23-ակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը մրցումների ժամանակ ընդունել է գաբապենտին: Տվյալները հրապարակել է Fancy Bears հաքերական խմբավորումը:

2016թ. ապրիլին տեղի ունեցած Arena Pro Swim Series մրցման ժամանակ Ֆելփսը դոպիինգ նմուշը հանձնելիս նշել է, որ նախօրեին երեք կոճակ գաբապենտին է խփել: Դեղամիջոցը էպիլեպսիայի է եւ նյարդային ցավերի դեմ է, հաղորդում է RT-ն:

Գաբապենտինն ընդգրկված չէ Համաշխարհային հակադոպինգային գործակալության արգելված դեղամիջոցների ցուցակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում