Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը չհաղթահարեցին Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվող դասական շախմատի կանանց աշխարհի առաջնության (նոկաուտ համակարգ) առաջին փուլը:
1/32 եզրափակիչում Էլինա Դանիելյանը պարտվեց հնդիկ Ռութ Պադմինիին, իսկ Լիլիթ Մկրտչյանինը՝ չինացի Շիկուն Նիին: 2 դիմակայություններում էլ առաջին պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի, իսկ պատասխան պարտիաներում հայ շախմատիստուհիները պարտություն կրեցին եւ լքեցին պայքարը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության յուրաքանչյուր ռաունդում (եզրափակիչից բացի) հաղթողը հայտնի է դառնում երկու դասական պարտիաների (առաջին 40 քայլի համար 1.5 ժամ, գումարած մնացած քայլերի համար 30 րոպե, ամեն քայլից հետո եւս 30 վայրկյանի ավելացմամբ) արդյունքում: Դասական շախմատի երկու պարտիայում ոչ ոքի արդյունքի դեպքում, անցկացվում է արագ խաղի երկու պարտիա, հետո 1 րոպեանոց ռապիդ, կայծակնային խաղի պարտիաներ եւ արմագեդոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում