11:53  ,  13 փետրվարի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Չէի կարող բաց թողնել այս շանսը

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը BBC-ի հետ հարցազրույցում խոսել է անցած ուղու եւ անգլիական ակումբում հարմարվելու մասին: Manchester United Foundation ծրագրի շրջանակում հայ ֆուտբոլիստն այցելել է Մանչեսթերի դպրոցներից մեկը, որտեղ BBC-ի լրագրողը հանդիպել է նրա հետ:

Քա՞նի լեզու գիտեք:

Կսկսեմ իմ մայրենի լեզվից՝ հայերենից: Հետո ես սովորել եմ ռուսերեն, քանի որ տատիկս ռուս է: Անգլերեն սովորել եմ դպրոցում, իսկ ֆրանսերեն՝ Ֆրանսիայում ապրելու տարիներին: Երբ 4 ամիս անցկացրեցի Բրազիլիայում, սովորեցի նաեւ պորտուգալերեն: Գերմաներենին էլ ծանոթացա «Բորուսիայում» հանդես գալու ընթացքում:

Դուք հայ եք: Պատմեք, ինչպե՞ս ստացվեց աճել Հայաստանում:

Դա շատ բարդ էր: Երբ ես ապրում էի Հայաստանում, երկրում շատ խնդիրներ կային մեր հարեւան երկիր Ադրբեջանի հետ: Դա իսկական պատերազմ էր, եւ ֆուտբոլիստ դառնալն ու արտասահման մեկնելը շատ դժվար էր, քանի որ բոլոր քաղաքացիների պես պարտավոր էիր ծառայել բանակում:

Դուք եղե՞լ եք զինվորական:

Այո, ես անցել եմ դրա միջով:

Հայրդ մահացեվ, երբ դու երեխա էիր: Ինչպե՞ս դա անդրադարձավ Ձեր ու Ձեր ֆուտբոլային ամբիցիաների վրա:

Ես զգացի դա, երբ խաղում էի Ուկրաինայում: Ես ինձ վրա պատասխանատվություն վերցրեցի օրինակելի դառնալ ոչ միայն ընտանիքիս, այլեւ ամբողջ Հայաստանի եւ աշխարհի բոլոր հայերի համար: Ես փորձում եմ օրինակ ծայայել նրանց եւ կարեւոր գործիչ դառնալ իմ երկրի համար:

Ձեզ «Բորուսիա» տարավ Յուրգեն Կլոպը: Պատմեք նրա հետ աշխատանքի մասին:

Ես շնորհակալ եմ նրան, որ ինձ հայտնաբերեց «Շախտյորում» եւ շատ բան արեց, որպեսզի դառնամ ավելի լավը: Կլոպն աշխատում էր իմ անձնական անհատականության որակների ու հոգեբանական պատրաստվածության վրա, քանի որ ես ճնշված վիճակում էի մեր շատ անհաջող խաղերից հետո: Շնորհակալ եմ նրան, որ ցույց տվեց ինձ՝ ինչ անել եւ ինչպես դուրս գալ այդ վիճակից:

Դուք կարող էիք «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգային մասնակցել այս մրցաշրջանում: Ի՞նչը Ձեզ հրապուրեց «Մանչեսթեր Յունայթեդում»:

Իհարկե, Չեմպիոնների լիգայում խաղալը երջանկություն է, սակայն կան այդ մրցաշարին մասնակցելուց ավելի կարեւոր բաներ: Պարզապես ցանկանում էի նոր մարտահրավեր ինձ համար: Գիտեք, չեմ ցանկանում կարիերաս ավարտելուց հետո նստել բազկաթոռին եւ մտածել, որ բաց եմ թողել այդպիսի հնարավորություն: «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի մեծագույն ակումբներից է, անկախ նրանից՝ խաղում է Չեմպիոնների լիգայում, թե՝ ոչ: Ես չէի կարող բաց թողնել այստեղ խաղալու շանսը:

Ի՞նչ կասեք Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատանքի մասին:

Սկզբում մենք ունեինք ոչ թե խնդիրներ, այլ ոչ մեծ դժվարություններ: Դա հեշտ չէր, քանի որ դու ունես նոր մարզիչ: Դու փորձում ես հարմարվել նոր պահանջների, նոր թիմի, մարզումային նոր գործընթացի: Հետո, սկսած նոյեմբերից, մենք սկսեցինք հաղթել:

Նա ասել է, որ փորձում էր պաշտպանել Ձեզ մրցաշրջանի սկզբում:

Այդ շրջանում ես չէի հուսահատվում, եթե նույնիսկ չէի խաղում: Եթե ես զայրանայի ու հուսահատվեի, ապա այլեւս ոչինչ չէր օգնի ինձ: Այդ պատճառով շարունակում էի մարզվել եւ սպասել իմ շանսին: Ես վստահ էի, որ իմ ժամանակը կգա եւ կստանամ եւս մեկ հնարավորություն: Յուրաքանչյուրն այս կյանքում ստանում է իր շանսը, սակայն ոչ բոլորն են օգտագործում դա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով