21:05  ,  11 փետրվարի, 2017

«Բարսելոնան» 6:0 հաշվով հաղթեց «Ալավեսին», որին հանդիպելու է Իսպանիայի Գավաթի եզրափակիչում

Իսպանական Պրիմերայի 22-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացեց Լուիս Սուարեսը, որը երկրորդ խաղակեսում դարձավ նաեւ դուբլի հեղինակ եւ 18 գոլով գլխավորեց ռմբարկուների ցուցակը: Ուրուգվայցի հարձակվողը մեկ գոլով առաջ անցավ իր ակումբակից Լիոնել Մեսիից, որը եւս դարձավ գոլի հեղինակ:

«Բարսելոնան» շրջանցեց 3 խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալին» եւ 48 միավորով բարձրացավ առաջին տեղ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու «Ալավեսը» մայիսի 27-ին հանդիպելու են Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ալավես» - «Բարսելոնա»՝ 0:6

Լուիս Սուարես, 37, 65, Նեյմար, 40, Լիոնել Մեսի, 59, Ալեքսիս, 63 (ինքնագոլ), Իվան Ռակիտիչ, 63

«Բետիս» - «Վալենսիա»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news