21:05 11 փետրվարի, 2017Իսպանական Պրիմերայի 22-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ:
Խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացեց Լուիս Սուարեսը, որը երկրորդ խաղակեսում դարձավ նաեւ դուբլի հեղինակ եւ 18 գոլով գլխավորեց ռմբարկուների ցուցակը: Ուրուգվայցի հարձակվողը մեկ գոլով առաջ անցավ իր ակումբակից Լիոնել Մեսիից, որը եւս դարձավ գոլի հեղինակ:
«Բարսելոնան» շրջանցեց 3 խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալին» եւ 48 միավորով բարձրացավ առաջին տեղ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու «Ալավեսը» մայիսի 27-ին հանդիպելու են Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում:
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Ալավես» - «Բարսելոնա»՝ 0:6
Լուիս Սուարես, 37, 65, Նեյմար, 40, Լիոնել Մեսի, 59, Ալեքսիս, 63 (ինքնագոլ), Իվան Ռակիտիչ, 63
«Բետիս» - «Վալենսիա»՝ 0:0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.