Երեւանի «Փյունիկի» նախկին հարձակվող Սեսար Ռոմերոն կարիերան կշարունակի Մալթայում: 27-ամյա մեքսիկացի ֆուտբոլիստը համալրել է այդ երկրի առաջնության հետնապահ «Մոստա» ակումբը, հաղորդում է Transfermarkt-ը: 2014-2015 թվականների Հայաստանի առաջնությունում Ռոմերոն ու Գյումրիի «Շիրակի» նախկին հարձակվող Ժան-Ժակ Բուգուին խփել էին 21-ական գոլ՝ դառնալով լավագույն ռմբարկուներ:
Մալթայի «Մոստան» այժմ գլխավորում է Երեւանի «Միկայի» եւ «Բանանցի» նախկին գլխավոր մարզիչ, սլովակ Ժոլտ Հորնյակը:
Մալթայի առաջնության 21-րդ տուրից հետո «Մոստան» 13 միավորով վերջին տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի