20:28 10 փետրվարի, 2017Երեւանի «Փյունիկի» նախկին հարձակվող Սեսար Ռոմերոն կարիերան կշարունակի Մալթայում: 27-ամյա մեքսիկացի ֆուտբոլիստը համալրել է այդ երկրի առաջնության հետնապահ «Մոստա» ակումբը, հաղորդում է Transfermarkt-ը: 2014-2015 թվականների Հայաստանի առաջնությունում Ռոմերոն ու Գյումրիի «Շիրակի» նախկին հարձակվող Ժան-Ժակ Բուգուին խփել էին 21-ական գոլ՝ դառնալով լավագույն ռմբարկուներ:
Մալթայի «Մոստան» այժմ գլխավորում է Երեւանի «Միկայի» եւ «Բանանցի» նախկին գլխավոր մարզիչ, սլովակ Ժոլտ Հորնյակը:
Մալթայի առաջնության 21-րդ տուրից հետո «Մոստան» 13 միավորով վերջին տեղում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.