02:20  ,  9 փետրվարի, 2017

Անգլիայի Գավաթ. «Լեսթերը» նվաճեց 1/8 եզրափակիչի վերջին ուղեգիրը

Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին ուղեգիրը: «Դերբի Քաունթիի» հետ երկրորդ խաղում իտալացի Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմն առավելության հասավ լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ, երկրորդ խաղ

«Լեսթեր Սիթի» - «Դերբի Քաունթի»՝ 3:1 (հիմնական ժամանակ՝ 1:1, լրացուցիչ ժամանակ՝ 2:0)

Էնդի Քինգ, 46, Օնինյե Նդիդի, 94, Դեմարայ Գրեյ, 114 - Աբդուլ Կամարա, 61

 

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բարնլի» - «Լինքոլն Սիթի» 

«Ֆուլհեմ» - «Տոտենհեմ» 

«Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» 

«Սաթոն Յունայթեդ» - «Արսենալ» 

«Միդլսբրո» - «Օքսֆորդ Յունայթեդ» 

«Վուլվերհեմփթոն» - «Չելսի» 

«Հադերսֆիլդ Թաուն» - «Մանչեսթեր Սիթի» 

«Միլուոլ»  - «Լեսթեր Սիթի»

Հանդիպումները տեղի կունենա փետրվարի 17-ից 20-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում