19:57  ,  8 փետրվարի, 2017

Ռաֆայել Նադալ. Իհարկե, կցանկանայի դառնալ «Ռեալի» նախագահ

Աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ցանկանում է դառնալ Մադրիդի «Ռեալի» նախագահ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14-ակի հաղթողը Արքայական ակումբի հայտնի երկրպագու է։

«Իհարկե, ես կցանկանայի դառնալ «Ռեալի» նախագահ։ Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում։ Ամեն դեպքում, այժմ մենք ունենք շատ լավ նախագահ Ֆլորենտինո Պերես։ Չեմ կարծում, որ առաջիկայում «Ռեալը» կունենա իմ անհրաժեշտությունը»,- Ռաֆայել Նադալի խոսքը մեջբերում է sportsnewsonline-ը։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Նադալը պարտվեց շվեյցարացի Ռոջերդ Ֆեդերերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում