Ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնությանը պատրաստվող Քաթարը ստադիոնների եւ ենթակառուցվածքի շինարարության վրա ծախսում է շաբաթական մոտ 500 միլիոն դոլար։ Այդ մասին հայտնել է Քաթարի ֆինանսների նախարար Ալի Շարիֆ Ալ Ամադին, փոխանցում է iol.co.za-ն։
Առաջիկա երեք-չորս տարում արաբական երկիրը կծախսի մոտ 200 միլիարդ դոլար։ Գումարի զգալի մասը կհատկացվի մայրուղիների, երկաթուղային գծերի, նավահանգիստների, օդանավակայանների եւ հիվանդանոցների շինարարությանը։
Աշխարհի 22-րդ առաջնությունը Քաթարում կանցկացվի 2022թ. նոյեմբեր-դեկտեմբերին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում