01:51  ,  8 փետրվարի, 2017

«Բարսելոնան» ծանրագույն պայքարում հաղթահարեց «Աթլետիկոյի» արգելքը եւ եզրափակիչում է

«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Տիտղոսը պաշտպանող կատալոնական ակումբը կիսաեզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առավելության էր հասել 2:1 հաշվով:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Սելտան» ու «Ալավեսը», որոնց առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0:0: Պատասխան հանդիպումը «Ալավեսի» խաղադաշտում տեղի կունենա փետրվարի 8-ին:

Եզրափակիչը մայիսի 27-ին է:

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» - «Աթլետիկո»՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 2:1)

Լուիս Սուարես, 43 – Կեւին Գամեյրո, 83

Չիրացրած 11մ՝ Կեւին Գամեյրո, 80

Հեռացումներ. Սերխիո Ռոբերտո, 57, երկրորդ դեղին քարտ, Լուիս Սուարես, 90, երկրորդ դեղին քարտ – Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 69, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս