01:49  ,  3 փետրվարի, 2017

Իսպանիայի Գավաթ. «Սելտան» ու «Ալավեսը» հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Սելտան» Վիգոյում ընդունեց «Ալավեսին»: Դարպասի գրավում չգրանցվեց՝ 0:0: Պատասխան հանդիպումը փետրվարի 8-ին է:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգի առաջին խաղում «Բարսելոնան» Մադրիդում 2:1 հաշվով պարտության է մատնել «Աթլետիկոյին»: Այս թիմերի պատասխան խաղը փետրվարի 7-ին է: «Բարսելոնան» պաշտպանում է գավաթակրի տիտղոսը: Եզրափակիչը մայիսի 27-ին է:

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Սելտա» - «Ալավես»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում