21:12  ,  31 հունվարի, 2017

Գվարդիոլան եւս կողմ է ֆուտբոլում կրկնապատկերի համակարգի ներդրմանը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դրական է արտահայտվել ֆուտբոլում կրկնապատկերի համակարգի ներդրմանը՝ նշելով, որ մրցավարներին անհրաժեշտ է օգնություն վիճահարույց դրվագներում:

«Այո, ես կողմ եմ տեսահսկողության համակարգի ներդրմանը: Ես կարծում եմ, որ մրցավարներին պետք է օգնության ձեռք մեկնել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» թվիթերյան էջը:

Կրկնապատկերի համակարգի կիրառման օգտին այս օրերին արտահայտվել էին նաեւ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն եւ «Արսենալի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին աստղ Թիերի Անրին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում