21:12 31 հունվարի, 2017Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դրական է արտահայտվել ֆուտբոլում կրկնապատկերի համակարգի ներդրմանը՝ նշելով, որ մրցավարներին անհրաժեշտ է օգնություն վիճահարույց դրվագներում:
«Այո, ես կողմ եմ տեսահսկողության համակարգի ներդրմանը: Ես կարծում եմ, որ մրցավարներին պետք է օգնության ձեռք մեկնել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» թվիթերյան էջը:
Կրկնապատկերի համակարգի կիրառման օգտին այս օրերին արտահայտվել էին նաեւ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն եւ «Արսենալի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին աստղ Թիերի Անրին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.