Ֆրանսիայում ավարտված հանդբոլի տղամարդկանց 2017թ. աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճեցին տանտերերը:
Եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 33:26 հաշվով վստահ հաղթանակ տարավ նորվեգացիների նկատմամբ: Բրոնզե մեդալակիր դարձավ Սլովենիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 31:30 հաշվով հաղթեց խորվաթներին:
Ֆրանսիայի հավաքականը պաշտպանեց 2 տարի առաջ Քաթարում նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ 6-րդ անգամ հաղթեց աշխարհի առաջնությունում:
Հիշեցնենք, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հաղթող Դանիայի հավաքականը 1/8 եզրափակիչում պարտվել էր Հունգարիային, որին հաջորդ փուլում հաղթել էր Նորվեգիայի թիմը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի