09:35 30 հունվարի, 2017Ֆրանսիայում ավարտված հանդբոլի տղամարդկանց 2017թ. աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճեցին տանտերերը:
Եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 33:26 հաշվով վստահ հաղթանակ տարավ նորվեգացիների նկատմամբ: Բրոնզե մեդալակիր դարձավ Սլովենիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 31:30 հաշվով հաղթեց խորվաթներին:
Ֆրանսիայի հավաքականը պաշտպանեց 2 տարի առաջ Քաթարում նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ 6-րդ անգամ հաղթեց աշխարհի առաջնությունում:
Հիշեցնենք, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հաղթող Դանիայի հավաքականը 1/8 եզրափակիչում պարտվել էր Հունգարիային, որին հաջորդ փուլում հաղթել էր Նորվեգիայի թիմը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.