21:05  ,  28 հունվարի, 2017

Tata Steel Chess. Լեւոն Արոնյանը հաղթեց Լյուկ վան Վելիին

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտին մոտեցող Tata Steel Chess  սուպերմրցաշարի նախավերջին՝ 12-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հետնապահ Լյուկ վան Վելիին: Հոլանդացի գրոսմայստերն իր պարտությունը կրեց 34-րդ քայլին:

Հայ գրոսմայստերն ունի 7.5 միավոր եւ վերջին տուրից առաջ չինացի Յի Վեյի ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլեսենի հետ բաժանում է 2-4 տեղերը: Առաջատար Ուեսլի Սոն հավաքել է 8 միավոր:

Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ:

Tata Steel Chess-2017, 12-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)՝ 1:0

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Յի Վեյ (Չինաստան)՝ 0.5:0.5

Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 1:0

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ. Սո՝ 8, Վեյ, Արոնյան, Կարլսեն՝ 7.5-ական, Էլյանով, Ադհիբան, Կարյակին՝ 6.5-ական, Հարիկրիշնա, Գիրի՝ 6-ական, Նեպոմնյաշչի, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 5-ական, Ռապորտ՝ 4.5, Վան Վելի՝ 2.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում