20:35  ,  27 հունվարի, 2017

UEFA Futsal Euro. Հայաստան - Էստոնիա՝ 5:1

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Լատվիայի Ելգավա քաղաքում ընթացող  Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում: Երկրորդ տուրի խաղում Հայաստանի թիմը 5:1 հաշվով պարտության մատնեց Էստոնիայի հավաքականին եւ C խմբի առաջատարն է:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի ներկայացուցիչները  5:3 հաշվով առավելության էին հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ:

C խմբում ընդգրկված է նաեւ Լատվիայի հավաքականը, որի հետ Հայաստանի թիմը կխաղա հունվարի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում