Հանդբոլի տղամարդկանց աշխարհի 2017թ. չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ֆրանսիայի եւ Նորվեգիայի հավաքականները:
Ֆրանսիայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում տանտերերը 31:25 հաշվով հաղթել են Սլովենիայի հավաքականին, իսկ նորվեգացիները լրացուցիչ ժամանակում ուժեղ են գտնվել Խորվաթիայի թիմից՝ 28:25:
Հիշեցնենք, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հաղթող Դանիայի հավաքականը 1/8 եզրափակիչում պարտվել էր Հունգարիային, որին հաջորդ փուլում հաղթել էր Նորվեգիայի թիմը: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Ֆրանսիայի հավաքականը:
Աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա հունվարի 29-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի