12:30 28 հունվարի, 2017Հանդբոլի տղամարդկանց աշխարհի 2017թ. չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ֆրանսիայի եւ Նորվեգիայի հավաքականները:
Ֆրանսիայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում տանտերերը 31:25 հաշվով հաղթել են Սլովենիայի հավաքականին, իսկ նորվեգացիները լրացուցիչ ժամանակում ուժեղ են գտնվել Խորվաթիայի թիմից՝ 28:25:
Հիշեցնենք, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հաղթող Դանիայի հավաքականը 1/8 եզրափակիչում պարտվել էր Հունգարիային, որին հաջորդ փուլում հաղթել էր Նորվեգիայի թիմը: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Ֆրանսիայի հավաքականը:
Աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա հունվարի 29-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.