02:07  ,  27 հունվարի, 2017

«Բարսելոնան» հաղթեց եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իսպանիայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Բարսելոնան» խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց «Ռեալ Սոսյեդադին» եւ առավելության հասավ 5:2 հաշվով: Առաջին խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առավելության էր հասել նվազագույն հաշվով: «Բարսելոնան» դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 5:2 (առաջին հանդիպում՝ 1:0)

Դենիս Սուարես, 17, 82, Լիոնել Մեսի, 55, 11մ, Լուիս Սուարես, 63, Արդա Թուրան, 80  - Խուանմի, 62, Վիլիան Ժոզե, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում