«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր: «Հալ Սիթիի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 1:2 հաշվով, սակայն շարունակում է պայքարն առաջին խաղում 2:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխան խաղում պահեստայինների թվում էր:
«Հալ Սիթին» 42 տարի չէր հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» պաշտոնական հանդիպումներում:
Փետրվարի 26-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Սաուհեմփթոնի» հետ, որը պայքարից դուրս էր թողել «Լիվերպուլին»:
Հունվարի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դարձավ 54 տարեկան:
Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 0:2)
Թոմ Հադլսթոուն, 35, 11մ, Բայե Ումար Նիասե, 85 - Պոլ Պոգբա, 66
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում