22:15  ,  26 հունվարի, 2017

Դավիթ Ավանեսյանը կմենամարտի ԱՄՆ-ում փետրվարի 18-ին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի կանոնավոր չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը ամերիկացի Լամոնտ Պիտերսոնի հետ կմենամարտի փետրվարի 18-ին ԱՄՆ-ում: Այդ մասին Դավիթ Ավանեսյանը գրել է Ինստագրամում:

Պիտերսոնը WBA եւ IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն է առաջին կիսամիջին քաշային կարգում: Կարիերայի ընթացքում նա հաղթանակ է տարել նաեւ հռչակավոր բրիտանացի Ամիր Խանի նկատմամբ: Պիտերսոնը ունի 34 հաղթանակ, որոնցից 17-ը նոկաուտով: Երեք պարտություն է կրել, մեկ մենամարտ ավարտել է ոչ ոքի:

Նախորդ մենամարտում հայտնի ամերիկացի Շեյն Մոզլիին հաղթած Ավանեսյանը կարիերայի ընթացքում տարել է 22 հաղթանակ (11 նոկաուտ), կրել է մեկ պարտություն, մեկ անգամ էլ գրանցել է ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում