13:40  ,  26 հունվարի, 2017

Ռիո Ֆերդինանդ. Պոգբան, Իբրահիմովիչը ու Մխիթարյանը կարող են առաջ տանել «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ անգլիական ակումբը կարող է հաջողության հասնել Պոլ Պոգբայի, Զլատան Իբրահիմովիչի ու Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Լավագույն քառյակում լինելու հարցում շատ բան կախված է թիմի նորեկներից: Խոսքը Պոգբայի, Իբրահիմովիչի ու Մխիթարյանի մասին է: Զլատանը պարզապես ֆենոմենալ է, իսկ Հենրիխը սկսում է ցուցադրել, թե ինչի է ընդունակ: Այդ 3 ֆուտբոլիստները կարող են առաջ տանել թիմին, սակայն դեռ շատ աշխատանք կա կատարելու: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հայտնվի լավագույն քառյակում, ինչը շատ բարդ է լինելու»,- Ռիո Ֆերդինանդի խոսքը մեջբերում է dailystar.co.uk-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 22-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 41 միավորով 6-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում