00:03  ,  26 հունվարի, 2017

Իսպանիայի Գավաթ. Մադրիդի «Աթլետիկոն» կիսաեզրափակիչում է

Մադրիդի «Աթլետիկոն» նվաճեց Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր: «Էյբարի» դեմ քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում ավարտեց 2:2 հաշվով:

Առաջին խաղում «Աթլետիկոն» առավելության էր հասել 3:0 հաշվով:

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Էյբար» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:2 (առաջին հանդիպում՝ 0:3)

Սերխի Էնրիչ, 73, Պեդրո Լեոն, 80 - Խոսե Մարիա Խիմենես, 49, Խուանֆրան, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում