22:38  ,  25 հունվարի, 2017

Tata Steel Chess. Լեւոն Արոնյանն ուժեղ էր Ռիչարդ Ռապորտից

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել հունգարացի Ռիչարդ Ռապորտի նկատմամբ եւ 6 միավորով բաժանում է ընթացիկ 2-6-րդ տեղերը: Այս տուրից հետո նույնքան միավոր ունեն նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, չինացի Յի Վեյը եւ ուկրաինացի Պավել Էլյանովը: Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլի Սոն է, որը 10-րդ տուրում պարտության մատնեց լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին:

Tata Steel Chess-2017, 10-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 1:0

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)՝ 1:0

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Յի Վեյ (Չինաստան)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)՝ 1:0

Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Սո՝ 7, Արոնյան, Կարլսեն, Կարյակին, Էլյանով, Վեյ՝ 6-ական, Ադհիբան՝ 5.5, Հարիկրիշնա, Գիրի՝ 5-ական, Նեպոմնյաշչի, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 4-ական, Ռապորտ՝ 3.5, Վան Վելի՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով