22:38 25 հունվարի, 2017Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել հունգարացի Ռիչարդ Ռապորտի նկատմամբ եւ 6 միավորով բաժանում է ընթացիկ 2-6-րդ տեղերը: Այս տուրից հետո նույնքան միավոր ունեն նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, չինացի Յի Վեյը եւ ուկրաինացի Պավել Էլյանովը: Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլի Սոն է, որը 10-րդ տուրում պարտության մատնեց լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին:
Tata Steel Chess-2017, 10-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Յի Վեյ (Չինաստան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)՝ 1:0
Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Սո՝ 7, Արոնյան, Կարլսեն, Կարյակին, Էլյանով, Վեյ՝ 6-ական, Ադհիբան՝ 5.5, Հարիկրիշնա, Գիրի՝ 5-ական, Նեպոմնյաշչի, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 4-ական, Ռապորտ՝ 3.5, Վան Վելի՝ 2:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.