20:20  ,  24 հունվարի, 2017

«Արարատը» 4:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»

Երեւանի «Արարատն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում՝ Ձորաղբյուրում հյուրընկալելով «Ալաշկերտին», որի երկրորդ թիմի ֆուտբոլիստներին միացել էին Բարձրագույն խմբում հանդես եկող խաղացողներ, նաեւ փորձաշրջան անցնող մի քանի օտարերկրացի ֆուտբոլիստներ:

«Արարատը» հանդես եկավ երկու տարբեր կազմերով: Հանդիպումն արարատցիները սկսեցին հետեւյալ 11 ֆուտբոլիստներով.

Արման Մելիքսեթյան, Յուրի Գարեգինյան, Արգիշտի Պետրոսյան, Գոռ Պողոսյան, Գեւորգ Պողոսյան, Ռաֆայել Սաֆարյան, Վարդան Արզոյան, Էդգար Մկրտչյան, Կարեն Ավոյան, Գեղամ Թումբարյան, Հովհաննես Հովհաննիսյան:

Հանդիպման առաջին կեսի վերջնամասում խաղի հաշիվը բացեց Կարեն Ավոյանը` 1:0: Առաջին կեսի ավարտից հետո Արկադի Անդրիասյանը զրուցեց ֆուտբոլիստների հետ, ինչից հետո առաջին կազմը դանդաղ վազքով մի քանի շրջան կատարեց խաղադաշտի շուրջ: Երկրորդ խաղակեսում «Արարատը» հանդես եկավ հետեւյալ կազմով.

Գոռ Էլյազյան, Հակոբ Լոռեցյան, Սերգեյ Մկրտչյան, Ռեւիկ Եղիազարյան, Վահե Չոփուրյան, Ռուսլան Ավագյան, Դավիթ Գրիգորյան, Նարեկ Պապոյան, Միքայել Առուստամյան, Հովհաննես Փափազյան (Գարիկ Կիրակոսյան), Սարգիս Մեթոյան:

Երկրորդ 45 րոպեների ընթացքում արարատցիները կարողացան եւս երեք անգամ գրավել մրցակցի դարպասը եւ 4:0 հաշվով վստահ հաղթանակ տանել տարվա առաջին ստուգողական խաղում: Դուբլ ձեւակերպեց Սարգիս Մեթոյանը, եւս մեկ գոլ խփեց Գարիկ Կիրակոսյանը, հաղորդում է «Արարատի» պաշտոնական կայքը:

Նախատեսված է, որ հունվարի 27-ին «Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Փյունիկի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով