10:55  ,  24 հունվարի, 2017

31 տարի անց աշխարհի գավաթը Մարադոնայի ձեռքում է

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան 31 տարի անց դարձյալ հնարավորություն է ստացել վերցնել աշխարհի առաջնության չեմպիոնական գավաթը: Նա Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձել էր 1986-ին: Վերջերս Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության ժամանակ Մարադոնան դարձյալ «հանդիպել» է աշխարհի գավաթին, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը:

«Ինչքան հիանալի է այն: Ցանկանում եմ արգենտինացի ֆուտբոլիստներին մաղթել, որ մի օր սեփական ձեռքերով բռնեն այս գավաթը»,- ասել է Մարադոնան:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում