Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո Երեւանի «Բանանցից» հեռացած պերուացի կիսապաշտպան Կլաուդիո Տորեխոնն ու բրազիլացի հարձակվող Լաերսիոն պայմանագրեր են կնքել նոր ակումբների հետ:
Նաեւ Երեւանի «Ուլիսում» հանդես եկած 23-ամյա Տորեխոնը կարիերան կշարունակի Ուրուգվայի «Ֆենիկսում», հաղորդում է libero.pe-ն:
26-ամյա Լաերսիոն պայմանագիր է կնքել Թաիլանդի «Պրաչուապ» թիմի հետ, հաղորդում է Transfermarkt-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում