20:14  ,  23 հունվարի, 2017

Արթուր Սարկիսովի առաջին գոլը «Ենիսեյում»

Թուրքիայում մարզումային հավաք անցկացնող Կրասնոյարսկի «Ենիսեյը» ստուգողական խաղում մրցել է Ղազախստանի «Օկժետպեսի» հետ եւ առավելության է հասել 2:1 հաշվով:

«Ենիսեյի» նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը նոր թիմում անցկացրած առաջին խաղում դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: 30-ամյա Սարկիսովը մասնակցել է երկրորդ խաղակեսին, հարձակվող Արթուր Մալոյանը՝ առաջին խաղակեսին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում