22:51  ,  22 հունվարի, 2017

Tata Steel Chess. Կարլսենի սենսացիոն պարտությունն ու տուրի բոլոր արդյունքները

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվող Tata Steel Chess սուպերմրցաշարի 8-րդ տուրում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2840): Համաշխարհային դասակարգման առաջատարը սեւ ֆիգուրներով պարտվեց վարկանիշային հետնապահներից հունգարացի Ռիչարդ Ռապորտին (2702) եւ ունի 4.5 միավոր:

Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլին Սոն է, որը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ վաստակել է 5.5 միավոր:

Հունվարի 23-ին մրցաշարում հանգստյան օր է: 9-րդ տուրում Սոն կմրցի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի հետ:

Tata Steel Chess-2017, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0

Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 1:0 

Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5  

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Յի Վեյ (Չինաստան)՝ 0.5:0.5  

Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)՝ 1:0 

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)՝ 0.5:0.5  

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5 

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Սո՝ 5.5, Էլյանով, Վեյ՝ 5-ական, Ադհիբան, Արոնյան, Կարյակին, Կարլսեն՝ 4.5-ական, Հարիկրիշնա, Գիրի՝ 4-ական, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 3.5-ական, Ռապորտ, Նեպոմնյաշչի՝ 3-ական, Վան Վելի՝ 1.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով