22:51 22 հունվարի, 2017Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվող Tata Steel Chess սուպերմրցաշարի 8-րդ տուրում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2840): Համաշխարհային դասակարգման առաջատարը սեւ ֆիգուրներով պարտվեց վարկանիշային հետնապահներից հունգարացի Ռիչարդ Ռապորտին (2702) եւ ունի 4.5 միավոր:
Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլին Սոն է, որը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ վաստակել է 5.5 միավոր:
Հունվարի 23-ին մրցաշարում հանգստյան օր է: 9-րդ տուրում Սոն կմրցի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի հետ:
Tata Steel Chess-2017, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան)
Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)
Լյուկ վան Վելի (Հոլանդիա)
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Սո՝ 5.5, Էլյանով, Վեյ՝ 5-ական, Ադհիբան, Արոնյան, Կարյակին, Կարլսեն՝ 4.5-ական, Հարիկրիշնա, Գիրի՝ 4-ական, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 3.5-ական, Ռապորտ, Նեպոմնյաշչի՝ 3-ական, Վան Վելի՝ 1.5:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.