01:33  ,  22 հունվարի, 2017

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ռունիին ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին շնորհակալություն է հայտնել իր ծննդյան օրվա առթիվ ստացած բարեմաղթանքների համար, ինչպես նաեւ Ուեյն Ռունիին շնորհավորել է անգլիական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն դառնալու առթիվ:

«Սրտանց շնորհակալ եմ բարեմաղթանքների համար: Եթե նույնիսկ այսօր չհասանք ցանկալի արդյունքի, մենք կպայքարենք ու հնարավոր ամեն բան կանենք այս ակումբի եւ հրաշալի երկրպագուների համար: Ուեյն Ռունիին շնորհավորում եմ 250-րդ գոլի առթիվ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը, որը հունվարի 21-ին նշում էր ծննդյան 28-րդ տարեդարձը:

Հիշեցնենք, որ «Սթոք Սիթիի» հետ արտագնա խաղում (1:1) Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ 73 րոպե: Փոխարինման դուրս եկած 31-ամյա Ռունին հյուրերի պատասխան գոլը խփեց 94-րդ րոպեին՝ 250 գոլով դառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն: Նախորդ ռեկորդը պատկանում էր անգլիացի լեգենդար հարձակվող Բոբի Չարլթոնին, որը մանչեսթերյան ակումբում խփել էր 249 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում