22:49  ,  21 հունվարի, 2017

«Ռեալի» ֆանատները սուլել են Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները դարձյալ դժգոհ են մնացել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղից: «Մալագայի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի տնային խաղում Արքայական ակումբի ֆանատները սուլել են Պորտուգալիայի հավաքականի ավագին, հայտնում է Sport.es-ը:

Այդ խաղում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել էր իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի դուբլի շնորհիվ:

Հիշեցնենք, որ «Ռեալի» երկրպագուները Ռոնալդուի գործողություններից դժգոհ էին մնացել Վիգոյի «Սելտայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղում, որում Արքայական ակումբը տնային պարտություն էր կրել 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում