17:12  ,  12 հուլիսի, 2012

Երեխայի ծնունդը «Տուր դը Ֆրանսից» կարեւոր է. առաջատարը լքեց պայքարը

RadioShack-Nissan թիմի առաջատար, 31-ամյա շվեյցարացի Ֆաբիան Կանչելարան լքել է «Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքը։

Կանչելարան մեկնարկային յոթ փուլերում ընթանում էր առաջատարի դեղին մարզաշապիկով։ 10 փուլերից հետո էլ նա պահպանում էր հաղթող դառնալու հնարավորությունը։

Այդուամենայնիվ, հռչակավոր հեծանվորդը որոշել է դուրս գալ պայքարից եւ միանալ կնոջը, որն առաջիկա օրերին պետք է երեխա ունենա, հաղորդում է Cyclingnews.com-ը։

Կանչելարաները սպասում են երկրորդ երեխայի ծնունդին։

Հիշեցնենք, որ 10-րդ փուլից հետո «Տուր դը Ֆրանսի» առաջատարը Sky թիմը ներկայացնող բրիտանացի Բրեդլի Ուիգինսն է

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում