Իսպանիայի առաջնությունում «Սեւիլիային» 1:2 հաշվով եւ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Սելտային» նույն հաշվով պարտվելուց հետո Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պաշտպանել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի խաղում նկատվում է անկում:
«Կրիշտիանուն միշտ կհայտնվի քննադատության թիրախում, եթե գոլ չի խփել, ինչ-որ բան լավ չի արել: Նա սովոր է դրան, իսկ այժմ պատրաստվում է «Մալագայի» դեմ խաղին: Նա միշտ կլինի թիմի համար արդյունք բերող խաղացող: Բայց երբեմն նրա մոտ խաղը պարզապես չի ստացվում: Այդպես ինձ հետ էլ է պատահել»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Ռեալ» - «Մալագա» հանդիպումը հունվարի 21-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում