18:50  ,  20 հունվարի, 2017

Tata Steel Chess. Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը խաղացին ոչ ոքի

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրում առաջինն ավարտվեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի եւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի պարտիան: 30-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Կարլսենն ունի 4 միավոր, Արոնյանը՝ 3.5: Տուրի մյուս պարտիաները շարունակվում են:

Tata Steel Chess-2017, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Յի Վեյ (Չինաստան)

Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)

Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Սո՝ 4 միավոր, Կարլսեն, Էլյանով՝ 3.5-ական, Արոնյան՝ 3, Գիրի, Վեյ, Անդրեյկին, Կարյակին, Հարիկրիշնա, Վոյտաշեկ՝ 2.5-ական, Նեպոմնյաշչի, Ադհիբան՝ 2-ական, Ռապորտ՝ 1.5, Վան Վելի՝ 0.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս