18:50 20 հունվարի, 2017Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրում առաջինն ավարտվեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի եւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի պարտիան: 30-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Կարլսենն ունի 4 միավոր, Արոնյանը՝ 3.5: Տուրի մյուս պարտիաները շարունակվում են:
Tata Steel Chess-2017, 6-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Յի Վեյ (Չինաստան)
Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Սո՝ 4 միավոր, Կարլսեն, Էլյանով՝ 3.5-ական, Արոնյան՝ 3, Գիրի, Վեյ, Անդրեյկին, Կարյակին, Հարիկրիշնա, Վոյտաշեկ՝ 2.5-ական, Նեպոմնյաշչի, Ադհիբան՝ 2-ական, Ռապորտ՝ 1.5, Վան Վելի՝ 0.5:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.