15:31  ,  20 հունվարի, 2017

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել է Զոհրաբ Նիազյանը: Նա փոխարինել է Ռուբեն Նազարեթյանին, որը վերջին տարիներին գլխավորում էր ազգային թիմը:

Հայաստանի հավաքականը հունվարի 19-ից հավաք է անցկացնում Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով 2018թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի հանդիպումներին: Մրցաշարը կանցկացվի հունվարի 26-ից 29-ը Լատվիայի Յելգավա քաղաքում, որտեղ հայկական թիմի մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի եւ Գերմանիայի հավաքականները: Հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը:  

Զոհրաբ Նիազյանը հավաքին հրավիրել հետեւյալ խաղացողներին.

Դարպասապահներ

Սարգիս Ասկաջյան, «Շուֆեաթ», Լիբանան

Էռնեստ Ակոպով, «ՎՏԲ-Բանկ», Վրաստան

Դեյվիդ Ռիկարդո Չավես, «Լեո»

Հակոբ Լոբասյան, «Չարբախ»

Ֆուտզալիստներ

Սարո Գալստյան, «Լեո»

Արմեն Բաբայան, «Չարբախ»

Գարեգին Մաշումյան, «Չարբախ»

Անդրանիկ Կարապետյան, «Հոմենեթմեն Բուրջ Համուդ», Լիբանան

Սարո Մարդանյան, «Լեո»

Բորիս Վարդանյան, «Վոլգա», Սարատով, Ռուսաստան

Էդգար Կիրակոսյան, «Հոմենեթմեն, Բեյրութ», Լիբանան

Դավիթ Սուջյան, «Չարբախ»

Սարգիս Նասիբյան, «Լեո»

Էդվարդ Մկրտչյան, ՎՊՀ

Հակոբ Ուզունյան, ՀՊՏՀ

Տիգրան Վարդանյան, «Լեո»

Սարգիս Մարգարյան, «Դինամո-ԲՆՏՈՒ», Բելառուս, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում