14:37  ,  20 հունվարի, 2017

«Զարգացման Գավաթ-2017». Հայաստանի պատանեկան հավաքականը դարձյալ պարտվեց

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց Մինսկում անցկացվող «Զարգացման Գավաթ-2017» մրցաշարում:

10-12 տեղերի համար առաջին խաղում հայկական թիմը 1:4 հաշվով պարտվեց Լատվիային: Հայաստանի պատանեկան հավաքականի միակ գոլը 19-րդ րոպեին խփեց Արմեն Հովհաննիսյանը:

Հայաստանի թիմը եւս մեկ խաղ կանցկացնի 10-12-րդ տեղերի համար՝ հունվարի 21-ին մրցելով վրացիների հետ:

Հիշեցնենք, որ խմբային փուլում B խմբի ընգրկված Հայաստանի պատանեկան հավաքականը պարտվել էր Ռուսաստանին (0:5), Մոլդովային (1:4) եւ Բելգիային (1:3): 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում