Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ակումբի անվտանգության ծառայությանը կարգադրել է տնային ստադիոն եւ մարզաբազա չթողնել այն իտալուհուն, որը հետապնդում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է The Sun-ը:
Նշվում է, որ այդ կինը երկար ժամանակ հետապնդում է պորտուգալացի մասնագետին՝ ներկայանալով որպես ֆոտոթղթակից եւ նշելով, որ նրա ֆանատն է:
Կնոջ տարիքը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա շիկահեր է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում