02:05  ,  20 հունվարի, 2017

«Բարսելոնան» հաղթեց Նեյմարի գոլի շնորհիվ

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Բարսելոնան» Սան Սեբաստիանում հյուրընկալվեց «Ռեալ Սոսյեդադին»: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով: Միակ գոլը 11 մետրանոցից խփեց բրազիլացի հարձակվող Նեյմարը:

Պատասխան հանդիպումը Բարսելոնայում տեղի կունենա հունվարի հունվարի 26-ին:

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»՝ 0:1

Նեյմար, 21, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում