21:17 19 հունվարի, 2017Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը չորս ոչ ոքիներից հետո սեւ ֆիգուրներով առավելության հասավ առաջատարներից ուկրաինացի Պավել էլյանովի նկատմամբ: Լեւոն Արոնյանը վաստակել է 3 միավոր:
Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլի Սոն է, որն ունի 4 միավոր: 3.5-ական միավոր են վաստակել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Պավել Էլյանովը:
Հունվարի 20-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Կարլսենի հետ:
Tata Steel Chess-2017, 5-րդ տուր
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 1:0
Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 0.5:0.5
Յի Վեյ (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Սո՝ 4 միավոր, Կարլսեն, Էլյանով՝ 3.5-ական, Արոնյան՝ 3, Գիրի, Վեյ, Անդրեյկին, Կարյակին, Հարիկրիշնա, Վոյտաշեկ՝ 2.5-ական, Նեպոմնյաշչի, Ադհիբան՝ 2-ական, Ռապորտ՝ 1.5, Վան Վելի՝ 0.5:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.