22:14  ,  19 հունվարի, 2017

Կարվախալը մեկ ամիս չի օգնի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը Վիգոյի «Սելտայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում («Ռեալը» Մադրիդում պարտվել է 1:2 հաշվով) ստացած վնասվածքի հետեւանքով բաց կթողնի մեկ ամիս, հաղորդում է իսպանական Marca-ն:

Իսպանացի ֆուտբոլիստը ստացել է ազդրի մկանային վնասվածք, ինչի պատճառով չի կարողանա օգնել Արքայական ակումբին նաեւ «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի կունենա փետրվարի 15-ին:

Այս մրցաշրջանում Կարվախալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում