13:10  ,  19 հունվարի, 2017

Խորխե Մեսի. Չկա ոչ մի վտանգ, որ Լեոն կարող է հեռանալ «Բարսելոնայից»

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին չի հեռանա «Բարսելոնայից»: Այդ մասին հայտարարել է արգենտինացի հարձակվողի հայրն ու գործակալը՝ Խորխե Մեսին:

«Չկա ոչ մի վտանգ, որ Մեսին կարող է հեռանալ «Բարսելոնայից»,- Խորխե Մեսիի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:

Վերջին շրջանում ֆուտբոլային աշխարհը սպասում է Մեսիի եւ «Բարսելոնայի» միջեւ գործող պայմանագիրը երկարաձգելուն: Արգենտինացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ի ամառը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում